Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցությունը (ՀԱԱԿ) վերակազմակերպման ճանապարհով միացել է Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությանը (ՀՌԱԿ):
Այդ մասին, ինչպես տեղեկացնում են ՀՌԱԿ-ի մամուլի ծառայությունից, համապատասխան գրանցում է կատարվել արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում:
ՀՌԱԿ-ի ատենապետ Հարություն Առաքելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կուսակցությունների միավորումը այսպես մեկնաբանեց. - «Իրոք, շատ են կուսակցությունները Հայաստանում: Կյանքը ստիպում է գնալ խոշորացման. միայնակ շատ բարդ է այսօր, մանավանդ արտախորհրդարանական կուսակցությունների համար: Դրա համար էլ միավորվել ենք, որպեսզի միասին աշխատենք եւ մեր ասելիքները ներկայացնենք ժողովրդին»:
ՀԱԱԿ-ի նախագահ Էդուարդ Անտինյանը, իր հերթին, նշեց. - «Կուսակցությունները պետք է գաղափարական եւ արժեհամակարգային հիմքի վրա համախմբվեն, որպեսզի լուրջ դերակատարություն ունենան մեր երկրի քաղաքական գործընթացներում»: Անտինյանը հատկապես կարեւորեց այն հանգամանքը, որ չնայած արտախորհրդարանական ուժ լինելուն` ՀՌԱԿ-ը կարողացել է ընդլայնվել:
Երկու կուսակցությունների միավորման մասին այլ կարծիքի է ՀԱԱԿ-ի հիմնադիր եւ նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: «Անունը ֆորմալ տարել-կպցրել են ռամկավարներին: Դա արդեն իրենց խնդիրն է: Մեկնաբանություններն ավելորդ են», - հայտարարեց նա: - «Ես այդ կուսակցության հետ հիմա կապ չունեմ: Վստահաբար կարող եմ ասել, որ նման կուսակցություն գոյություն չունի: Երբ մենք դուրս եկանք այդ կուսակցությունից, անդամների 85 տոկոսից ավելին ինձ հետ դուրս եկան, եւ մենք ստեղծեցինք Հայաստանի լիբերալ կուսակցությունը»:
2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության հետ միավորվել են նաեւ «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունները:
Հովհաննես Շողիկյան