Եվրոպական երիտասարդական ֆորումի նախագահի եւ նախագահության ընտրությունները անցկացվելու են նոյեմբերի 12-ին Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում: Հեղինակավոր երիտասարդական կազմակերպության նախագահության 11 անդամներին ընտրելու են աշխարհի տարբեր երկրների 90-ից ավելի կազմակերպությունների պատվիրակներ, այդ թվում` Հայաստանի պատվիրակությունը:
ՀԵԱԽ-ի փոխնախագահ Հայկ Ակարմազյանը եւ Համլետ Օհանյանը հայ երիտասարդության «դիվանագիտական հաղթանակ» որակեցին վեց երկրների կողմից Հայաստանի ներկայացուցչի առաջադրումը ընտրություններում, որը, սակայն, ըստ նրանց, պետության լուրջ ուշադրությանն ու աջակցությանը չի արժանացել:
Մասնավորապես, նրանք նշեցին, որ երիտասարդները լուրջ խնդիրներ են ունենում պետական կառույցներին դիմելիս, ունենում են ֆինանսական եւ վիզայի հետ կապված խնդիրներ:
«Այս եւ մնացած այլ խնդիրներին փորձում է լուծում տալ միայն սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, բայց դա բավական չէ», - ընդգծեցին Հայկն ու Համլետը:
Այդուհանդերձ, ՀԵԱԽ-ի անդամները հույս ունեն, որ Համլետը կհաղթանակի նշված ընտրություններում, եւ որ հաջողության դեպքում պետական կառույցները եւ լրատվամիջոցները կսկսեն հետաքրքրվել իրենցով:
Նարինե Ղալեչյան, Հասմիկ Սմբատյան
(Լուսանկարում` Համլետ Օհանյան)