Մատչելիության հղումներ

Դավիթ Նալբանդյանը` Ստոկհոլմի բաց առաջնության հաղթող


Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը երեկ հաղթանակ է տարել Ստոկհոլմի բաց առաջնությունում` վերջին մրցամարտում 2:1 հաշվով առավելության հասնելով շվեդ Ռոբին Սյոդերլինգի նկատմամբ:

Սա այս տարի Դավիթ Նալբանդյանի տարած երկրորդ գավաթն է եւ միջազգային մրցաշարերում 9-րդ հաղթանակը նրա մարզական կենսագրության մեջ:

Արգենտինահայ թենիսիստը ներկայումս նախապատրաստվում է Դեւիսի գավաթի եզրափակիչ մրցումներին, որոնք անցկացվելու են Իսպանիայի թիմի հետ:

Նալբանդյանը հոկտեմբերի սկզբին այցելել էր Հայաստան:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG