Մատչելիության հղումներ

Եվրամիությունը հաստատում է ռուսական զորքերի դուրսբերումը Վրաստանի տարածքից


Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան այսօր հաստատել է, որ Ռուսաստանը իր զորքերը դուրս է բերել Վրաստանի տարածքում գրաված դիրքերից:

Այսօր հրապարակած հայտարարությունում Սոլանան, վկայակոչելով Վրաստանում տեղակայված Եվրամիության դիտորդներին, հայտնել է, որ ռուսական զորքերը դուրս են բերվել Հարավային Օսիան եւ Աբխազիան շրջապատող «բուֆերային գոտուց»:

Եվրամիության միջնորդությամբ կնքված համաձայնագրով Վրաստանի տարածքից ռուսական զորքերի դուրսբերման վերջնաժամկետ էր ամրագրվել հոկտեմբերի 10-ը:

Այսօր Վրաստան է ժամանել Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները` անձամբ հետեւելու Ռուսաստանի կողմից համաձայնագրի կատարման ընթացքին:

Հնարավոր է, որ արդեն հաջորդ շաբաթ Եվրամիության արտգործնախարարները որոշում կայացնեն Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրելու շուրջ բանակցությունների վերսկսման հարցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG