Մատչելիության հղումներ

Երեւանի կենտրոնում կրակել են քաղաքացու վրա


Անցած գիշեր Երեւանի կենտրոնում կրակել եւ վիրավորել են մի քաղաքացու:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ժամը 01:44-ին թիվ 2 բուժմիավորումից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որ «ձախ ազդրի կույր հրազենային վերք, ազդոսկրի բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Վարդգես Մ.-ն, ում այնուհետեւ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանության օպերատիվ խմբին տուժողը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 01:00-ի սահմաններում` Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող «Ջիանի» ակումբի մոտ. Վարդգես Մ.-ի ուղղությամբ կրակել է մի «ջիպ» ավտոմեքենայի վարորդը:

Տեղազննության արդյունքում հայտնաբերվել է մեկ պարկուճ:

Կատարվում է քննություն:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG