Մակեդոնիան եւ Մոնտենեգրոն երեկ ճանաչել են Կոսովոյի անկախությունը:
Մոնտենեգրոյի արտգործնախարար Միլան Ռոսենը հայտարարել է, որ երկու երկրների այդ քայլը համաձայնեցված է, եւ այն արվել է ոչ թե Սերբիայի դեմ, այլ «հանուն մեր ապագայի»:
Մակեդոնիայի արտգործնախարար Անտոնիո Միլոսոսկին, իր հերթին, ասել է, թե Կոսովոյի անկախության ճանաչումը «համապատասխանում է իրականությանը»:
Մինչդեռ Սերբիան իր բալկանյան հարեւանների քայլը անվանել է «դավաճանություն» եւ Բելգրադից վտարել է Մոնտենեգրոյի դեսպանին:
Մոնտենեգրոն եւ Մակեդոնիան ձգտում են անդամակցել ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը եւ Կոսովոյի անկախությունը ճանաչել են պաշտոնական Վաշինգտոնի եւ Բրյուսելի ճնշման տակ:
Կոսովոյի անկախությունը ճանաչած` ՄԱԿ-ի անդամ պետությունների թիվը հասավ 50-ի: