Ռուսաստանյան Սամարա քաղաքի օդանավակայանը երեկ ընդունել է Երեւանից ժամանած օդանավը, որում իբր գտնվող ռումբի մասին ահազանգ էր ստացվել:
Ինչպես «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Սամարայի «Կուրումոչ» օդանավակայանի մամուլի ծառայությունից, չորեքշաբթի երեկոյան «02» վահանակի վրա անանուն հաղորդագրություն էր ստացվել, թե Երեւանից ժամանող «Արմավիա» ընկերության A-320 օդանավի վրա պայթուցիկ սարք կա: Ժամը 22:00-ի սահմաններում օդանավը վայրէջք է կատարել, եւ ոստիկանների ու անվտանգության աշխատակիցների կողմից անցկացված խուզարկության արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:
Օդանավում եղել են 156 ուղեւորներ եւ անձնակազմի 8 անդամները:
Այսօր ինքնաթիռը վերադարձել է Երեւան:
Սամարայի մարզի իրավապահ մարմինները միջոցառումներ են իրականացնում` հայտնաբերելու կեղծ ահազանգի հեղինակին: