«Երիտասարդական ոլորտը մեր հանրապետությունում կարեւորագույն ոլորտներից մեկն է, երիտասարդական քաղաքականությունը կարեւոր է ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ` մարզերում: Յուրաքանչյուր ներդրում երիտասարդական ոլորտում լավագույնն է համարվում, քանի որ առողջ եւ կրթված երիտասարդությունը ամուր հայրենիքի ապագան է», - իր խոսքում նշեց նախարար Արմեն Գրիգորյանը` մեծ նշանակություն տալով միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը:
«Երիտասարդությունը երկրի ապագան է, հետեւաբար մենք այս կերպ զբաղվում ենք Հայաստանի ապագայով: Մեր համագործակցությունը ուղղված է հատկապես երիտասարդների սոցիալական ակտիվության եւ պատասխանատվության բարձրացմանը, ինչպես նաեւ կոնկրետ խնդիրների լուծմանը, որոնց հետ բախվում է հայ երիտասարդությունը հատկապես մարզերում», - իր ելույթում հայտարարեց ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարը:
Փոխըմբռնման հուշագրի համաձայն` մարզերի երիտասարդների հասարակական ակտիվացումը կիրականացվի գործող մարզային կենտրոնների հետ համագործակցության միջոցով: Մարզային կենտրոնների ներկայացրած երիտասարդական ծրագրերի ֆինանսավորումից բացի, ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը մարզային կենտրոններում կստեղծի նաեւ ԵԱՀԿ-ի անկյուններ:
Հիշեցնենք, որ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 2006 թվականի որոշմամբ, Հայաստանի բոլոր մարզերում ստեղծվեցին մարզային երիտասարդական ռեսուրս-կենտրոններ, որոնք կամուրջ են հանդիսանում երիտասարդական քաղաքականությունը մարզեր հասցնելու համար:
Հասմիկ Սմբատյան