Մատչելիության հղումներ

«Մարշրուտկաստան»-ը «Հայֆեստ» թատերական փառատոնում


«Մարշրուտկաստան կամ Ահա ես՝ պարզապես ուղեւոր» ներկայացումը ունի ընդհանուր սյուժետային գիծ, բայց հիմքում իմպրովիզացիան է: Ուղեւորները միաժամանակ ե'ւ հանդիսատես են, ե'ւ դերասան:

Թատրոնի դերասանուհի Ալեքսանդրա Բաղդասարովայի խոսքով, երբ հանդիսատեսը հայտնվում է նույն տարածության մեջ իրենց հետ, ինքնաբերաբար սկսում է խաղալ, դառնում է դերասան. - «Ավտոբուսում հանդիսատեսը չմասնակցելու այլընտրանք չի էլ ունենա»:

Ավտոբուսը Երեւանում հատուկ երթուղի կունենա՝ կենտրոնի փողոցներում: Դերասանները կատակում են, որ ղրղըզ ոստիկանները սիրում են իրենց ավտոբուսը եւ չեն տուգանում խախտումների համար:

Ներկայացման ռեժիսոր Գալինա Պյանովան ասում է, որ հետխորհդային երկրների ժողովուրդները նման են իրան, եւ հայ հանդիսատեսը ավտոբուսում հաստատ հարազատ կերպարներ կգտնի. - «Ղրղըզ ուղեւորը հարցնում է՝ «Այս համարը գնո՞ւմ է Ալամիդին, դա Բիշքեքի շուկան է: Երեւանում մենք դա կանվանենք, օրինակ, Բանգլադեշ»:

Այս թատերախմբի խաղացանկում դեռ երկու ներկայացում կա միայն: «Մեստո Դ» թատրոն-ակումբը 1 տարի առաջ ստեղծել են Ղրղըզստանի Արվեստի ինստիտուտի ուսանողները, ովքեր հիմա արդեն ավարտել են բուհը եւ պրոֆեսիոնալ դերասաններ են:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG