Անցած գիշեր Ղրղըզստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի թիվը, ըստ երկրի արտակարգ իրավիճակների նախարարի հայտարարության, հասել է 65-ի:
Կամչիբեկ Տաշիեւի փոխանցմամբ, փլատակների տակից առայժմ դուրս է բերվել 25 դիակ: Նախարարը չի բացառել, որ որոնողական-փրկարարական աշխատանքների ավարտին զոհերի թիվն ավելի մեծ լինի:
Անցած գիշեր տեղի ունեցած 8 բալլանոց երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանին սահմանամերձ Օշի մարզի Ալայի շրջանի Նուր ավանի մոտ: Կան նաեւ տասնյակ վիրավորներ: Վնասվել են հարյուրից ավելի բնակելի տներ: