Մատչելիության հղումներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարը կարճատեւ այց է կատարել Երեւան


Երեկ կարճատեւ աշխատանքային այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում Անատոլի Սերդյուկովը հանդիպում է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ` այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Մոսկվա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG