Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրական փաթեթ է ներկայացրել Պետդումա:
Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են խորհրդարանի ստորին պալատի աշխատակազմից, օրինագծերը ենթադրում են պետության ազատում ավելորդ վարչական գործառնություններից, պետական ծառայողների նկատմամբ վերահսկողության ուժեղացում եւ իրավապահ մարմինների լիազորությունների ընդլայնում:
Փաթեթը հավանության է արժանացել հատուկ ստեղծված Կոռուպցիային հակազդման խորհրդի կողմից: Խորհրդի նիստի ժամանակ Մեդվեդեւը կոռուպցիայի մակարդակի արմատական նվազեցումը որակել էր որպես երկրի առջեւ ծառացած «ռազմավարական խնդիր», որի լուծումը «ուղղակիորեն կապված է սեփականության իրավունքի պաշտպանության, իրավական եւ դատական համակարգերի ամրապնդման եւ ձեռներեցության ազատության ընդլայնման հետ»: