Մատչելիության հղումներ

Վրաստանում Ռուսաստանի շահերը կներկայացնի եվրոպական երկրներից մեկի դեսպանատունը


Վրաստանում Ռուսաստանի շահերը ներկայացնելու է եվրոպական երկրներից մեկի դեսպանատունը: Այդ մասին այսօր Մոսկվայում լրագրողներին հայտնել է Թբիլիսիում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` դիվանագետը նշել է, որ տվյալ հարցով ներկայումս բանակցություններ են ընթանում մի եվրոպական երկրի հետ, սակայն լիակատար հստակություն առայժմ չկա:

Կովալենկոն, ով օրերս է վերադարձել Վրաստանից, ասել է նաեւ, որ Թբիլիսում են մնում 5 դիվանագետներ եւ դեսպանատան տեխնիկական անձնակազմը` ռուսաստանյան գույքի անձեռնմխելիությունը ապահովելու համար:

«Ռուսաստանը հանդես է եկել եւ հանդես է գալիս Վրաստանի հետ հարաբերությունները մինչեւ վերջ չխզելու օգտին: Երկու կողմերը պետք է հնարավորություն ունենան իրականացնել աշխատանքային շփումներ` ծագող խնդիրները լուծելու համար», - հայտարարել է նախկին դեսպանը` հավելելով, որ ներկայումս նման շփումներ չկան:

Վրաստանը պաշտոնապես խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ Հարավային Օսիայի շուրջ վերջին իրադարձությունների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG