Միացյալ Նահանգները այժմ ավելի քան երբեւէ ցանկանում է աջակցել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Այդ մասին երեկ Բաքվում հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Ջոն Նեգրոպոնտեն:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջան է ժամանել չորեքշաբթի օրը եւ հանդիպումներ է անցկացնում պաշտոնական Բաքվի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
«Վրաստանյան իրադարձություններից հետո ստեղծված նոր միջավայրում, այժմ ավելի քան երբեւէ Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել` գտնելու ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը: Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներից մեկը` Միացյալ Նահանգները տարիներ շարունակ աշխատել է այս ուղղությամբ: Մենք հավատարիմ ենք հակամարտության բանակցային լուծմանը, որը սկսվում է տարածքային ամբողջականության սկզբունքից եւ հաշվի է առնում նաեւ այլ միջազգային սկզբունքներ», - ասել է Նեգրոպոնտեն:
«Երկու ամիս առաջ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանի հակամարտությունները սառեցված չեն», - հայտարարել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը եւ հերթական անգամ քննադատել Ռուսաստանի քաղաքականությունը:
«Միացյալ Նահանգները եվրոպացի դաշնակիցների հետ հստակ ընդգծել է, որ պաշտպանում է Վրաստանի, Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը», - նշել է Նեգրոպոնտեն: - «Մենք համոզված ենք, որ Ռուսաստանը զգալի գին վճարեց իր գործողությունների համար միջազգային ասպարեզում, եւ հույս ունենք, որ դրա արդյունքում այժմ Մոսկվան լավ կմտածի` որեւէ այլ վայրում նման իրավիճակ ստեղծելուց առաջ»:
Անդրադառնալով Ադրբեջան կատարած իր այցին` փոխպետքարտուղարը ասել է. - «Ես այստեղ եմ` վերահաստատելու Միացյալ Նահանգների հավատարմությունը մեր երկրների հարաբերությունների ամրապնդմանը:
Ինչպես փոխնախագահ Չեյնին էր նշել մեկ ամիս առաջ Բաքու կատարած այցի ժամանակ` Միացյալ Նահանգները խորապես հետաքրքրված է Ադրբեջանի, ինչպես նաեւ Հարավային Կովկասի մյուս երկրների անվտանգությամբ եւ բարգավաճմամբ»:
Բարձաստիճան պաշտոնյան հատկապես կարեւորել է Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների համագործակցությունը էներգետիկ ոլորտում եւ նշել, որ այդ գործընկերությունը խորանալու է` հաշվի առնելով Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետաքրքրությունը Թուրքիա-Հունաստան-Իտալիա եւ Nabucco գազատարների նկատմամբ:
Հեղինե Բունիաթյան, Պրահա