Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն պատրաստվում է բարձրացնել Հարավային Օսիայում պատերազմի համար երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի պատասխանատվության հարցը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` ճապոնական «Կիոդո» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Բուրջանաձեն խստիվ դատապարտել է Սահակաշվիլիին Հարավային Օսիայի վրա հարձակմամբ ներկայիս հակամարտությանը սկիզբ դնելու համար:
«Ես որեւէ պատրանք չունեմ, թե Վրաստանը կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում: Բնական է, որ պետք է դրվի ներկայիս վարչախմբի պատասխանատվության հարցը», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակը:
Բուրջանաձեն կարեւորել է Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների հաստատումը` գլխավոր ուշադրությունը կենտրոնացնելով երկխոսության վրա:
Միաժամանակ, վրաց - ռուսական հարաբերությունների բարելավման համար նա անհրաժեշտ է համարել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումից Ռուսաստանի հետ կանգնելը: