Մատչելիության հղումներ

Հինգ զոհ` Օրենբուրգում դպրոցի շենքի փլուզման հետեւանքով


Այսօր առավոտյան Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Բելյաեւկա ավանի դպրոցի շենքի մասնակի փլուզման հետեւանքով զոհվել են դպրոցի 5 աշակերտներ, եւս 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը փոխանցել են, որ բոլոր զոհվածները 11-րդ դասարանցիներ են, փլատակներից դուրս են բերվել եւս 5 դպրոցականներ եւ մեկ մեծահասակ, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` փլուզումը տեղի է ունեցել դպրոցում իրականացվող վերանորոգման աշխատանքների ժամանակ:

Ռուսաստանի դատախազությանն առընթեր քննչական կոմիտեից «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են, որ փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել` շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG