Մատչելիության հղումներ

Ռուսաստանի գերագույն դատարանը ռեաբիլիտացրեց Նիկոլայ երկրորդին եւ նրա ընտանիքին


Ռուսաստանի գերագույն դատարանի նախագահությունը այսօր վճիռ է կայացրել, համաձայն որի, երկրի վերջին ցարը` Նիկոլայ երկրորդը եւ նրա ընտանիքի անդամները ապօրինաբար են սպանվել եւ պետք է ռեաբիլիտացվեն:

Դատական գործընթացը սկսել էին թագավորական ընտանիքի ժառանգները, որոնք պահանջում էին ոճրագործության զոհեր ճանաչել իրենց նախնիներին:

Գերագույն դատարանը անցած տարի վճռել էր, թե թագավորական ընտանիքը չի կարող ռեաբիլիտացվել, քանի որ երբեւէ չի մեղադրվել որեւէ հանցագործության մեջ:

Այդուհանդերձ, դատարանի նախագահությունը այսօր փոխեց այդ որոշումը:

Նիկոլայ երկրորդին, նրա կնոջը եւ հինգ զավակներին բոլշեւիկները գնդակահարել են 1918 թվականին Եկատերինբուրգում` առանց դատավարության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG