Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի այսօրվա քննարկման առարկան նույն իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ընդդիմության ձեւավորած հասարակական հանձնախմբի տարածած տեսանյութն էր, որի որոշ դրվագներ փորձաքննության էին ենթարկել Հատուկ քննչական ծառայությունը եւ Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնը:
Պարզաբանումներով հանդես եկան Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը եւ հանրապետության գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը, վկայություն տվեցին տեսանյութում գրանցված` ֆրանսիական դեսպանատան պատի մոտ գտնվող անձանցից երեքը` գիշերօթիկ դպրոցի սան Տիգրան Կարախանյանը, վարորդներ Գարիկ Հովակիմյանը եւ Ռոման Գրիգորյանը:
Հանձնաժողովի նիստին հրավիրված էին, սակայն չէին եկել ընդդիմության ներկայացուցիչներ:
Տեսանյութի կադրերից մեկում ցուցադրվում են գետնին ընկած ծնոտի եւ ոսկրային այլ կտորներ: Շոթա Վարդանյանը հայտարարեց, թե «տվյալ ոսկրային բեկորները մարդու մարմնամասեր չեն, այլ խոճկորի մարմնամասեր են. այտոսկրը երիտասարդ խոճկորի է, իսկ լեզուն կա'մ ոչխարի է, կա'մ հորթի է»:
Կադրում երեւացող հեղուկն էլ, ըստ Վարդանյանի, արյուն չէ` այդքան արյուն չէր կարող թափվել. - «Եվ օգտագործված է ե’ւ ստվերը, ե’ւ ինչ-որ հեղուկ: Երկուսն իրար հետ են օգտագործել, ու շատ խելոք մոնտաժ է»:
Մինչդեռ «Ա1+» հեռուստաընկերության թղթակից Դիանա Մարկոսյանը պնդում էր, որ այդ տեսարանները նկարահանել են հեռուստաընկերության օպերատորները` հենց մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, որ օպերատորի կոշիկները արյունոտ են եղել, եւ երիտասարդը ցնցված էր տեսածից, իսկ տեսագրված կադրերը մարտիմեկյան դեպքերից հետո արդեն տեղադրված են եղել Ինտերնետում: Այսինքն` այդ պահին արհեստական պատկեր ստեղծելու կամ մոնտաժելու կարիք եւ հնարավորություն անգամ չկար: «Ա1+»-ի լրագրողը ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի ներկայությամբ էլ պնդեց ասվածը, իսկ Նիկոյանն առաջարկեց հանձնաժողովի առաջիկա նիստերից մեկին հրավիրել նաեւ օպերատորին:
Քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը եւս հայտարարեց, որ տեսանյութը մոնտաժված է: Մասնավորապես, ըստ ընդդիմության ներկայացրած կադրերի եւ տվյալների` ֆրանսիական դեսպանատան պատի վրա արյան հետքերը մաքրվել են, մինչդեռ Հարությունյանի պնդմամբ` ֆրանսիական դեսպանատան աշխատակիցները հարցաքննվել են եւ հայտնել ցուցմունքներում, որ «ինչպես դեպքերից առաջ, այնպես էլ դեպքերից հետո պատը երբեւիցե չի մաքրվել, չի մշակվել»: «Այդ նպատակով նշանակվել է նաեւ փորձաքննություն` հետքաբանական, դատակենսաբանական` պարզելու համար հետքերի ծագումը», - ասաց քննչական խմբի ղեկավարը:
Հրավիրված երեք երիտասարդներն էլ նիստում միաբերան պնդեցին, թե պատի վրա արյան հետք չի եղել, ոստիկանները ոչ իրենց եւ ոչ էլ մյուսների նկատմամբ բռնություն չեն գործադրել:
Նույն կերպ հերքվեցին տեսանյութում արձանագրված այլ փաստեր եւ կադրեր եւս:
Կարինե Քալանթարյան