Երկուշաբթի օրը Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կմեկնարկեն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրի եւ «Ստամբուլյան համագործակցության նախաձեռնության» (ՍՀՆ) շրջանակներում անցկացվող «Համատեղ աղեղ - 2008/Համատեղ նիզակակիր - 2008» (Cooperative Longbow - 2008/Cooperative Lancer - 2008) զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 20-ը:
Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ` կեսօրին տեղի կունենա մամուլի ասուլիս, որին կհաջորդի զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը` Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՆԱՏՕ-ի Հայդելբերգի ցամաքային բաղադրիչի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջեք Գարդների (ԱՄՆ-ի Զինված ուժեր) մասնակցությամբ:
ՆԱՏՕ-ի, ԳՀԽ-ի եւ ՍՀՆ-ի անդամ պետությունների շուրջ 900 զինծառայողների մասնակցությամբ անցկացվելիք զորավարժության հիմքում ընկած է ՄԱԿ-ի կողմից հաստատված եւ ՆԱՏՕ-ի գլխավորած «Ճգնաժամի արձագանքման գործողության» սցենարը, որը ներառում է խաղաղ բնակչության տարհանում, հակաահաբեկչական եւ կայունացման գործողություններ: Զորավարժությունները բաղկացած են երկու մասից` բազմազգ բրիգադի շտաբը ղեկավարող հրամանատարական կետի եւ բազմազգ գումարտակի դաշտային զորավարժություններից:
Հայաստանը զորավարժության հյուրընկալող կողմ է ընտրվել 2007 թվականին: