Մատչելիության հղումներ

Թուրքմենստանը նոր Սահմանադրություն է ընդունելու


Թուրքմենստանը այսօր նոր Սահմանադրություն է ընդունելու, որը, պաշտոնյաների վկայությամբ, թույլ կտա երկրում ստեղծել բազմակուսակցական համակարգ:

Երկրի Ժողովրդական խորհուրդը (Հալք Մասլահաթի) այսօրվա նիստում պատրաստվում է ընդունել այլ բարեփոխումներ եւս, այդ թվում` խոշտանգումների արգելքին եւ մասնավոր սեփականության պաշտպանությանը վերաբերող:

Ակնկալվում է նաեւ, որ շուրջ 2500 տոհմային ավագների եւ տեղական պաշտոնյաների ընդգրկող Ժողովրդական խորհուրդը կլուծարվի, իսկ խորհրդարանը կընդլայնվի:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը վստահեցրել է, որ բարեփոխումները երկիրը «ավելի ժողովրդավարական» կդարձնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG