Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը նշեց, որ այս տարի նույնպես բազմաժանրությունն ապահովված կլինի. երեւանյան թատերահարթակներում հանդես կգան մատների, ստվերների, շարժման ու պարային թատրոններ` ավանդական ու ոչ ավանդական ներկայացումներով:
6-րդ «Հայֆեստ»-ը կառանձնանա սարոյանական ծրագրով. ամերիկահայ գրողի 100-ամյակի առթիվ նրա ստեղծագործությունների հիման վրա բեմադրություններ կներկայացնեն 7 երկրների թատրոններ` Հայաստան, Կանադա, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Չեխիա, Ռուսաստան, Գերմանիա:
Այս տարի «Հայֆեստ» փառատոնի պատվավոր հյուրերից կլինի բրիտանացի հանրահայտ դրամատուրգ, նոր դրամայի հիմնադիրներից Մարկ Ռավենհիլը, ով նաեւ Երեւանում կբեմադրի իր «Կորուսյալ դրախտ» պիեսը:
Իսկ կբացվի փառատոնը ավանդական թատերական շքերթով, որն այս տարի նաեւ մեքենաներ կներառի: Բացման համար ընտրված է ռուսական հանրահայտ «Չելովեկ» շարժման թատրոնը` «Խեղկատակի աղավաղված երեւակայությունը» ներկայացմամբ:
Սեդա Պապոյան