Մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը հայտնեց, որ ամենակարեւոր բանը, որ կարողացել են անել, նվիրված գեղանկարչի հոբելյանին, նրա որմնանկարներից մի քանիսը վերանորոգելն էր: Քանի որ Հայաստանում չկան վերանորոգողներ, մասնագետներ են հրավիրվել Իտալիայից:
Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը պատմեց, որ գեղանկարչի բոլոր որմնանկարները շատ վատ վիճակում են գտնվում եւ շտապ վերանորոգման կարիք ունեն: Մեկ որմնանկարի վերանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 5 մլն դրամ:
Արման Ավետիսյանն շարունակեց. - «Մենք ունենք որմնանկարներ վերանորոգող ընդամենը մեկ մասնագետ, չկա այդպիսի դպրոց»:
Ի պատասխան Սոնա Հարությունյանը նշեց, որ ՀՀ Մշակույթի նախարարությունն զբաղվում է այս խնդրով եւ շուտով Երեւանից դուրս որեւէ վայրում կհիմնվի տարածաշրջանում առաջին եւ նախադեպը չունեցող դպրոց:
Հոկտեմբերի 23-ին կբացվի Մինաս Ավետիսյանի հոբելյանին նվիրված ցուցահանդեսը, որը նախաձեռնել է նրա որդին` Նարեկ Ավետիսյանը:
Լիանա Մնացականյան
Ուղիղ հեռարձակում