Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյանը վաղը կկրկնի իր հրաժարականը


Տիգրան Թորոսյանը ուրբաթ օրը երկրորդ անգամ կներկայացնի իր հրաժարականը Ազգային ժողովի նախագահի պաշտոնից: Այդ մասին նա այսօր հայտնել է Ազգային ժողովի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ:

«Վերջին արտահերթ նիստի ժամանակ ես հրաժարական եմ ներկայացրել: Վաղը լրանում է 5 օրը, որ սահմանված է «ԱԺ կանոնակարգ» օրենքով, հրաժարականը կրկնելու համար: Ես երկրորդ հրաժարականը ներկայացնելու եմ, եւ այսօր ուզում եմ պարզապես բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար», - Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ասել է Թորոսյանը:

«Կան երեւույթներ, կան կառույցներ, որոնց վերաբերյալ դեռեւս կարծրացած, կաղապարված պատկերացումներ կան», - նշել է Տիգրան Թորոսյանը` հավելելով. - «Ցավոք սրտի, անգամ քաղաքական ասպարեզում լիարժեքորեն չի ձեւավորվել խորհրդարանի ե’ւ նշանակության, ե’ւ բովանդակության, ե’ւ բնույթի, ե’ւ էության իրական պատկերը»:

Իր առաջին հրաժարականը Թորոսյանը ներկայացրել է խորհրդարանի սեպտեմբերի 19-ի արտահերթ նիստում: Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված ժամկետը լրանալուց անմիջապես հետո հրաժարականը կրկնելու դեպքում այն ընդունված կհամարվի:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG