«Միասնականությունը մեզ այսօր պետք է առավել, քան երբեք», - հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` երեկ ելույթ ունենալով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության եւ ամերիկահայ առաջատար կազմակերպությունների կողմից Նյու Յորքում իր պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ:
«Հայաստանը նավակի պես կրկին հայտնվել է մեծ ալեկոծությունների ուղիղ կենտրոնում: Պատերազմ հենց մեր հարեւանությամբ, փակ սահմաններ, արտաքին հաղորդակցման խնդիրներ, բարդացող տարածաշրջանային հարաբերություններ, գերտերությունների շահերի բախում. սա է այսօրվա իրականության շրջանակը Հայաստանի համար: Եվ այս պայմաններում է, որ մենք ոչ թե գոյատեւման, այլ զարգացման խնդիրներ պիտի լուծենք», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ Երեւանում կայացած իր հանդիպմանը` ասելով. - «Մեր խոսակցությունն ավարտվեց հստակ համաձայնությամբ այն մասին, որ մեր երկրների միջեւ առկա խնդիրները չպետք է թողնենք գալիք սերունդներին: Ես հավատում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում իսկապես եկել է խնդիրները լուծելու ժամանակը, եւ ես տեսա այդ պատրաստակամությունը իմ թուրք գործընկերոջ մոտ, զգացի նաեւ դժվարին որոշումներ կայացնելու բավարար քաջություն նրա մոտ: Այս ամենն ինձ հիմք է տալիս հուսալու, որ մենք այլեւս չենք շարժվի առկա խնդիրների լուծումը ապագային թողնելու ճանապարհով եւ ժամանակ ձգելու պատրվակներ կամ մեխանիզմներ չենք հորինի»:
«Երեւանյան հանդիպումից օրեր անց Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է նայել իր անցյալին, պատրաստ է դեմ հանդիման կանգնել ենթադրվող հանձնաժողովի եզրահանգումներին: Սրանք խիզախ իշխանության ներկայացուցչի խոսքեր են: Այժմ մենք պիտի մտածենք, թե ինչպե՞ս կարող ենք օգնել Թուրքիայի հասարակությանը ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելու հարցում, այն հասարակությանը, որի հարյուր հազարավոր ներկայացուցիչները փողոց էին ելել «մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «մենք բոլորս հայ ենք» պաստառներով», - նշել է Սերժ Սարգսյանը` հավելելով. - «Մի բան ինձ համար ակնհայտ է. մենք պիտի խոսենք, խոսենք բոլոր թեմաների շուրջ: Շփումներից, խոսակցություններից հրաժարվում են այն մարդիկ, ովքեր ասելիք չունեն եւ բարդույթավորված են: Մենք որեւէ բարդույթ չունենք, մեր ասելիքը հստակ է: Եվ ես ուզում եմ հուսալ, որ հեռու չէ այն օրը, երբ երկու հարեւան երկրները, որպես բնականոն հարաբերություններ ունեցող պետություններ, երկկողմ պետական շփումների հարթությունում կլուծեն առկա առաջնահերթ խնդիրները»:
«Մեր հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը պատրաստակամություն հայտնեց հարկ եղած դեպքում օժանդակելու, կրկնում եմ` օժանդակելու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Մենք միշտ էլ ողջունել ենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդական գործունեության համար դրական մթնոլորտ ստեղծող ցանկացած օժանդակություն, եւ Թուրքիայի նախագահի նախաձեռնությունը կարող է այդպիսին լինել: Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեր գլխավոր նպատակն է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով համոզել ադրբեջանական կողմին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը անխուսափելի է: Եվ ես համոզված եմ, որ այդ իրավունքի ճանաչումից հետո մենք համատեղ ջանքերով, մեծ քայլերով առաջ ենք շարժվելու», - հայտարարել է Հայաստանի նախագահը:
Անդրադառնալով 2007 թվականի խորհրդարանական եւ այս տարվա նախագահական ընտրություններին` Սերժ Սարգսյանը ասել է. - «Հայաստանը մեկ տարվա ընթացքում երկու համապետական ընտրություններ անցավ: Դա փորձություն էր ժողովրդավարության համապատասխան ավանդույթները դեռ նոր-նոր ձեւավորող մեր հասարակության համար: Այդ գործընթացից մենք դուրս եկանք հստակ դասեր սերտած: Եվ այսօր մեր հանրությունը սպասում է փոփոխությունների, սպասում է արագ զարգացման, եւ մեր գործունեության նպատակն էլ հենց մեր միլիոնավոր հայրենակիցների ակնկալիքները, հույսերն ու պահանջներն իրականություն դարձնելն է, հիմքեր ստեղծելն այն փոփոխությունների շարունակության համար, որոնք մեր պետության հետագա զարգացման ուղղակի հրամայականն են»:
«Հայաստանի զարգացման մեր ծրագրերում մենք համարձակ նպատակադրումներ ունենք», - ասել է Սերժ Սարգսյանը: - «Մենք ավարտում ենք Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը` հեռանկարային ու հավակնոտ մի նախաձեռնություն: Մենք այդօրինակ եւ առավել մասշտաբային այլ ծրագրեր էլ ունենք: Մենք սկսում ենք նոր ու ժամանակակից ատոմակայան կառուցել: Կառուցում ենք Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ: Մենք պատրաստվում ենք Հայաստան-Իրան երկաթուղի կառուցել: Առաջիկա 3-4 տարիներ ընթացքում մենք լուծելու ենք երկրաշարժից տուժած եւ երկրաշարժի 20-ամյա տարելիցի նախօրյակին դեռեւս անօթեւան շուրջ 7000 ընտանիքների բնակարանային հիմնախնդիրները: Մենք նախաձեռնել ենք նաեւ համահայկական բանկ եւ ներդրումային հիմնադրամ ստեղծել, որոնք մեծամասշտաբ գործարար ծրագրեր են ֆինանսավորելու: Մենք կազմավորել ենք նաեւ հայության գործարար եւ ստեղծագործ ներուժը Հայաստանի տնտեսության վերելքին ուղղորդող կառույց` ազգային մրցունակության խորհուրդ, որի աշխատանքներին հաճույքով մասնակցում են տարբեր երկրներում գործարար լուրջ հաջողությունների հասած ու կայացած անհատներ»:
Անդրադառնալով սփյուռքին` նախագահը շեշտել է. - «Տարիներ շարունակ հայկական սփյուռքը եղել է նոր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու` հայկական պետականության զարգացման անգնահատելի հենարանը: Եվ կմնա, եթե տվածի փոխարեն ստանա անհրաժեշտը: Հայաստանի քաղաքացին, Հայաստան պետությունը աշխարհասփյուռ հայերին առաջարկելու բան պիտի ունենա այսօր: Հայության տարբեր հատվածների միջեւ փոխգործակցության արդյունքում հայկական կարողությունը ոչ թե պիտի բաժանվի ու վերաբաշխվի, այլ պիտի բազմապատկվի ու հաստատվի: Հայկական «հաշվեկշիռը» պիտի աճի»:
Նա անհրաժեշտ է համարել հայկական նոր ինքնության ձեւավորումը եւ ձեւակերպումը` «ինքնություն, որը պիտի դառնա հայի փարոսը նոր դարում». - «Հայկական ինքնությունը պիտի լինի մարդակենտրոն, ազատակենտրոն ու իրավակենտրոն: Ազատության եւ իրավունքի վրա հիմնված ինքնությունն է առավել քան հրապուրիչ եւ զորացնող»:
«Հայապահպանությունը քիչ է, ուծացման հականիշը հայապահպանությունը չէ` հայազարգացումն է: Ուրեմն բոլորիս գործունեության հանրագումարն էլ պիտի «հայազարգացումը» դառնա, իսկ նպատակը` նորօրյա «հայկական աշխարհը», - ասել է Սերժ Սարգսյանը իր ելույթում, որի տեքստը տարածել է նախագահի մամլո գրասենյակը: