Հայաստանի ոստիկանական ծառայության պետ Ալիկ Սարգսյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ շատ շուտով իր գլխավորած կառույցին կից ստեղծվելու է հասարակական խորհուրդ:
«Ընդամենը օրերի ընթացքում մենք կունենանք ոստիկանությանը կից հասարակական խորհուրդ, որում կներգրավվեն հիմնականում մտավորականության ներկայացուցիչները», - ասաց Սարգսյանը` մանրամասնելով. - «Գրողներ, երաժիշտներ, գիտնականներ, արվեստի, մշակույթի, սպորտի, բոլոր բնագավառներից ներկայացուցիչներ, ինչու չէ` հասարակական կազմակերպություններից, որոնց միջոցով մենք կարող ենք մեր աշխատանքներն է'լ ավելի թափանցիկ դարձնել... Նրանք կունենան իրավունք` մեր աշխատանքներին մասնակցելուց բացի, ցանկացած ժամանակ վերահսկողություն իրականացնել եւ այդ մասին տեղյակ պահել նաեւ լրատվամիջոցներին»:
Իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում համակարգում կատարված աշխատանքի մասին տեսանյութի դիտումից եւ ներածական խոսքից հետո, Սարգսյանը պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնց զգալի մասը վերաբերում էր մարտի 1-2-ի իրադարձություններին եւ ոստիկանության աշխատակիցների գործողություններին:
Հարցին, թե ծանո՞թ է ընդդիմության տարածած տեսանյութին, որտեղ իրավապահները մարտի 1-ի առավոտյան բերման ենթարկելիս ծեծի են ենթարկում շարքային քաղաքացիներին, եւ որեւէ իրավապահ պատժի ենթարկվե՞լ է, Ալիկ Սարգսյանը արձագանքեց. - «Ինքս դիտել եմ այդ տեսաժապավենը: Այդտեղ կան կադրեր, որոնք, իմ կարծիքով, մոնտաժված են, ստուգումներ կատարում ենք: Կան կադրեր, որոնք իրոք քննության առարկա են: Մենք այս պահին աշխատանքներ կատարում ենք, ստեղծված է հատուկ խումբ...»:
Ավելի ճշտված հարցին, թե կան կադրեր, որտեղ ոստիկանները ձեռքով, ոտքով, մահակներով հարվածում են քաղաքացիներին ու ծեծելով նստեցնում ոստիկանական մեքենան, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. - «Բնականաբար, նման դեպքեր նույնպես եղել են: Մենք մեր մոտեցումները, մեր դրսեւորումները այսպիսի մարդկանց նկատմամբ անպայման կունենանք... Բայց մի քաշքշուկի համար ես ոստիկանին դատի չեմ տալու, խնդրում եմ, այդ ակնկալիքը դուք չունենաք»:
«Տվյալ մարդիկ այս պահին ճշտվում են, թե ովքեր են, նրանց նկատմամբ կկատարվի ծառայական քննություն: Ծառայական քննությունը կորոշի, թե մարդկանց ինչպիսի տույժի են կենթարկենք դրա համար... Ծառայական քննության արդյունքները կներկայացվեն ձեզ», - հավելեց Հայաստանի ոստիկանապետը:
Կարինե Քալանթարյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)