Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երեկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումների շրջանակներում ունեցած ելույթում կոչ է արել ՄԱԿ-ին չճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի «անջատողական գավառների» անկախությունը եւ հայտարարել է, որ Վրաստանի նկատմամբ «ագրեսիային» կպատասխանի «երկրորդ վարդերի հեղափոխությամբ»:
Ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, Վրաստանի նախագահը ընդգծել է, որ «Վրաստանի օկուպացիան», դրա երկու շրջանների անկախության ճանաչումը եւ «հազարավոր անձանց նկատմամբ կիրառվող էթնիկ զտումները» ՄԱԿ-ին նետված «տոտալ մարտահրավեր են»:
«Մենք պետք է պարտավորվենք ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծել հակամարտությունների կարգավորման ազդու գործընթաց, որը կապահովի Վրաստանի խաղաղ վերամիավորումը», - հայտարարել է Սահակաշվիլին` պատրաստակամություն հայտնելով սատարել Հարավային Օսիայի շուրջ հակամարտության էության եւ պատճառների հետաքննությանը, եւ խոստանալով նման հետաքննությանը տրամադրել «ցանկացած վկաների եւ ցանկացած հանցանշաններ»:
Վրաստանը, նախագահի խոսքով, զենքի ուժին կպատասխանի երկրի ժողովրդավարացման նոր միջոցներով: Սահակաշվիլու խոսքով, «վարդերի երկրորդ հեղափոխությունը» կներառի խորհրդարանի լիազորությունների ընդլայնում, դատական համակարգի անկախության ամրապնդում, քաղաքական կյանքում բազմակարծության խրախուսում եւ մասնավոր սեփականության պաշտպանությանն ուղղված լրացուցիչ միջոցներ: