Այսօր Վաշինգտոնում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները քննության կառնեն Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Ջեյմս Ջեֆրիի թեկնածությունը: Այս քննարկումից առաջ Ամերիկայի հայկական համագումարը հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով սենատորներին, որպեսզի նրանք փորձեն հստակեցնել բարձրաստիճան դիվանագետի դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության խնդրի շուրջ:
«Հույս ունենք, որ նախկինի պես այս լսումները չեն վերածվի մի բանավեճի, որի ընթացքում խուսափողական պատասխաններ կհնչեն Հայոց Ցեղասպանության պատմական իրողության առթիվ», - հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Նա նաեւ հույս է հայտնել, թե Ջեյմս Ջեֆրին կօգտվի ընձեռված հնարավորությունից եւ «ավելի հեռուն կգնա քան [Հայաստանում Միացյալ Նահանգների] դեսպան Յովանովիչը` միանշանակորեն ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը». - «Հուսանք, որ պարոն Ջեֆրին կհետեւի դեսպան Հենրի Մորգերնթաուի սկիզբ դրած ավանդույթին»:
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրված Ջեֆրին բազմափորձ դիվանագետ է, նախկինում նա զբաղեցրել է Ալբանիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը, ավելի վաղ պաշտոնավարել է Բաղդադում` որպես Միացյալ Նահանգների փոխդեսպան:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա