Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի Տեղական իշխանությունների կոնգրեսը կդիտարկի սեպտեմբերի 28-ի ընտրությունները


Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին կժամանի Հայաստան՝ դիտարկելու կիրակի օրը անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Ռոն Ալպի համայնքային խորհրդի անդամ Վերոնիկ Մորեյրայի (Ֆրանսիա) գլխավորած պատվիրակությունը ընտրությունների նախօրեին կհանդիպի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի, Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության, փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի, Ազգային ժողովի նախագահի, խորհրդարանում ներկայացված 5 կուսակցությունների ներկայացուցիչների, առաջադրված թեկնածուների, ինչպես նաեւ լրատվամիջոցների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Երեւանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի փոխանցմամբ` սեպտեմբերի 28-ին պատվիրակությունը տարբեր ընտրատեղամասերում կհետեւի քվեարկության ընթացքին, իսկ հաջորդ օրը կմեկնի Հայաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG