Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը այսօր պետական այցով ժամանել է Պեկին: Առաջիկա շաբաթվա ընթացքում Չավեսը կայցելի նաեւ Ռուսաստան եւ եվրոպական որոշ երկրներ:
Այցի նախօրեին Վենեսուելայի նախագահն ասել է, որ իր երկիրը ավելացնելու է Չինաստանին վաճառվող նավթի ծավալները, գործակցելու է նավթավերամշակման գործարանների եւ նավթապահեստարանների կառուցման ծրագրերի իրականացման գործում:
«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, Չինաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ նախատեսված է Ուգո Չավեսի հանդիպումը Չինաստանի նախագահ Հու Ցզանտաոյի հետ: Եռօրյա այցի ավարտին երկու երկրների նախագահները ստորագրելու են արդարադատության, սպորտի ու այլ ոլորտներում համագործակցության մասին փաստաթղթեր: