Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ուզում է տեսնել «օրենքը կրող մարդու»


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե իրենք ուզում են խորհրդարանի խոսնակի պաշտոնում տեսնել «օրենքը կրող մարդու»:

«Որ հասարակությունը տեսնի, ասի` այս մարդը ինչ ասում է, ճիշտ է ասում, որովհետեւ ինքը օրենքը կրում է իր մեջ», - պարզաբանեց Բախշյանը:

Բաշխյանը ասաց, որ ինքը, ցավոք, նման հատկանիշներ կրող պաշտոնյայի չի ճանաչում: Թեեւ հավելեց, որ Հովիկ Աբրահամյանի ընտրությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում «այլեւս անխուսափելի» է:

«Ես անձամբ չեմ շփվել Հովիկ Աբրահամյանի հետ», - ասաց ընդդիմադիր պատգամավորը` շարունակելով. - «Ընդամենը գիտեմ մամուլից, թե իր մասին ինչքան անօրինական բաներ են գրում, եւ ինքը չի հերքում»:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Հովիկ Աբրահամյանը ապահովի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադարձի խնդիրը, Անահիտ Բախշյանը արձագանքեց. - «Ամբողջ էությամբս դեմ եմ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG