Մատչելիության հղումներ

Պատարագ Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան 100-ամյակի առիթով


Այսօր Էջմիածնի Մայր տաճարում, հանդիսապետությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պատարագ է մատուցվել Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան 100-ամյակի առիթով:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, պատարագիչը` Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, իր քարոզում անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու կյանքում Վազգեն Առաջին Վեհափառի բացառիկ դերակատարությանը, ով խորհրդային անաստվածության տարիներին ոչ միայն կարողացավ դիմագրավել բոլոր փորձությունները եւ դժվարությունները, այլեւ շենացրեց ու պայծառացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, կարողացավ ջերմ հարաբերություններ հաստատել քրիստոնեական մյուս եկեղեցիների հետ եւ արժեւորել Հայ եկեղեցու դերը:

Պատարագից հետո Վազգեն Առաջին կաթողիկոսի շիրիմի մոտ նախագահությամբ Գարեգին Երկրորդ Վեհափառի կատարվել է հոգեհանգստյան արարողություն:


(Վազգեն Առաջին կաթողիկոսի լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG