ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը մեծ ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում եւ կշարունակի գործունեությունը` անկախ Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրներից: Այդ մասին հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` այսօր ժամանելով Բաքու:
«Տվյալ պահին նկատելի են որոշ խնդիրներ Ռուսաստանի հետ հարաբերություններում, սակայն ես կարծում եմ, որ այդ խնդիրները կվերանան, երբ Մոսկվան կսկսի իրականացնել Վրաստանի նախագահի հետ ստորագրված համաձայնությունը», - ասել է Բրայզան:
APA գործակալության փոխանցմամբ` ամերիկացի դիվանագետը տեղեկացրել է, որ Բաքու իր այցի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, էներգետիկ հարցերի լուծումը եւ Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման անցկացման մանրամասների հստակեցումը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի դերին առնչվող հարցին ի պատասխան` ամերիկացի համանախագահը հայտնել է, որ այդ կապակցությամբ բանակցություններ է անցկացրել Անկարայում:
«Անկարայի մեր բարեկամները հայտնեցին, որ ցանկանում են օգնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությանը: Թուրքիան կարող է իր ներդրումն ունենալ այդ գործընթացում եւ Հայաստանին օգնել հանդես գալ ավելի ճկուն դիրքերից», - հայտարարել է Բրայզան:
Եվս մեկ անգամ նշելով, թե ինքը հակամարտության` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծման կողմնակից է, ամերիկացի համանախագահը ասել է, որ «եթե Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանագիր կնքեն, այդ փաստաթղթում կընդգրկվեն հավելյալ սկզբունքներ»:
Այսօր երեկոյան Բաքու է մեկնելու Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ով եւս նախօրեին Երեւանում կայացած ասուլիսում հայտնել է, որ իր առաքելության նպատակն է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` սեպտեմբերի վերջին Նյու Յորքում նախատեսվող հանդիպման կազմակերպումը:
«Նախարարների հանդիպումից հետո ու հոկտեմբերին Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո արդեն պետք է ձեռնամուխ լինենք նախագահների հանդիպման կազմակերպմանը», - երեւանյան ասուլիսում ասել է ֆրանսիացի համանախագահը:
«Արդյո՞ք Նյու Յորքում կայանալու է Նալբանդյան - Մամեդյարով երկու հանդիպում, մեկն էլ` Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի նախաձեռնությամբ», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Բեռնար Ֆասիեն արձագանքել է. - «Ես կարող եմ խոսել միայն իմ իրավասությունների շրջանակներում: Եթե կայանալու է նաեւ եռակողմ հանդիպում, ես չէ, որ պետք է դա հաստատեմ: Գիտեմ, որ այդ հարցը արծարծվել է, երկու նախարարներն էլ ինձ ասել են, որ նման հանդիպում ծրագրված է»:
Ռուբեն Մելոյան