Մատչելիության հղումներ

Ադրբեջանում մեկնարկեց նախագահական ընտրարշավը


Ադրբեջանում այսօր պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտարշավը:

Հոկտեմբերի 15-ին անցկացվելիք ընտրություններում գրանցվել են 7 թեկնածուներ` գործող նախագահ Իլհամ Ալիեւը, «Ումիդ» կուսակցության ղեկավար Իղբալ Աղազադեն, «Մուսասիր Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիեւը, Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատի ղեկավար Հուդրաթ Հասանղուլիեւը, Մեծ արարման կուսակցության նախագահ Ֆազիլ Մուսթաֆաեւը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆուադ Ալիեւը եւ անկախ թեկնածու Ղուլամհուսեյն Ալիբեյլին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` քարոզարշավը կավարտվի հոկտեմբերի 13-ին:

Արդեն իսկ Ադրբեջան են ժամանել ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի եւ ԱՊՀ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելությունները, որոնք երկրում նախընտրական իրավիճակի մոնիտորինգ են անցկացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG