Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Բերնար Ֆասիեին:
Ինչպես հաղորդում է պաշտպանության նախարարությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են «տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ վերջին զարգացումների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում»:
Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առավել արդյունավետ ձեւաչափը ԵԱՀԿ-ի շրջանակներում իրականացվող բանակցություններն են եւ աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: