«Այնուհետեւ այս սեղանները վերադարձվելու են այն հաստատությունները, որտեղից բերվել են, որպեսզի այստեղի երեխաները, տեսնելով իրենց ընկերների նկարները, դաստիարակվեն բնությունը պահպանելու ոգով», - հայտնեց Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մամուլի պատասխանատու Անի Եղիազարյանը:
«Ամբողջ տարվա ընթացքում ամեն ամիս մեր քաղաքում սպասվում են «Պահպանենք բնությունը» խորագրով տարբեր միջոցառումներ: Միջոցառումների շարքը կամփոփվի ապրիլին սպասվող «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնով: Տարվա ընթացքում սպասվող բոլոր միջոցառումներում ընդգրկված են լինելու երեխաներ», - նշեց Անի Եղիազարյանը:
Ժյուրիի ընտրած լավագույն նկարների հեղինակները կարժանանան մրցանակների` ֆոտոխցիկ, հեծանիվ, բնապահպանական գրքեր եւ այլն:
Կեսօրին այգում նկարող երեխաներին միացան նաեւ Մատենադարանի մոտից հեծանվաերթ սկսած մի շարք հեծանվորդներ: Նրանց թվում էր նաեւ «Վիվասել» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Ժամանակը եկել է, որ պահպանելով բնությունը` մենք մեր սերունդներին առողջ մեծացնենք: Դրա համար նախ պետք է երեխաները ճիշտ դաստիարակություն ստանան դպրոցում եւ տանը, հասկանան, որ բնությունը պետք է պահպանել», - նշեց նա:
Անի Թադեւոսյան