Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում հաստատված Մարի Յովանովիչը սեպտեմբերի 17-ին կժամանի Երեւան եւ կստանձնի իր պաշտոնական պարտականությունները հավատարմագրերը ստանալուց հետո: Այդ մասին ասված է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հաղորդագրությունում:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածությանը, որը Ջորջ Բուշի վարչակազմը առաջադրել էր մարտին, Սենատը հավանություն է տվել օգոստոսի 1-ին:
Մինչ նոր նշանակումը, Յովանովիչը 2005-2008 թվականներին եղել է Միացյալ Նահանգների դեսպանը Ղրղըզստանում:
Դեսպան Յովանովիչը ԱՄՆ-ի դիվանագիտական ծառայության կադրային դիվանագետ է եւ ունի նախարար-խորհրդականի դիվանագիտական աստիճան: Դիվանագիտական ծառայության է անցել 1986 թվականից` աշխատելով Օտտավայում, Մոսկվայում, Լոնդոնում, Մոգադիշուում եւ Կիեւում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչություններում: 2001 թվականից մինչեւ 2004 թվականը զբաղեցրել է Ուկրաինայում ԱՄՆ-ի փոխդեսպանի, 2004 թվականից մինչեւ 2005 թվականը` ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով առաջին տեղակալի ավագ խորհրդականի պաշտոնները:
Յովանովիչը ավարտել է Փրինսթոնի համալսարանը, մասնագիտությամբ պատմաբան է, զբաղվել է Ռուսաստանի պատմության ուսումնասիրությամբ: Ավարտել է նաեւ Պուշկինի ինստիտուտը, մագիստրոսի կոչում է ստացել ԱՄՆ-ի Ազգային ռազմական քոլեջում:
2006 թվականին դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելուց ի վեր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի լիազորությունները կատարում էին ժամանակավոր հավատարմատարները:
Ամերիկահայ շրջանակների եւ ամերիկացի մի շարք քաղաքական գործիչների համոզմամբ` Էվանսը պաշտոնանկ է արվել Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու համար:
Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը ժամանակին երկու անգամ արգելափակել էր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Բուշի վարչակազմի առաջարկած նախորդ թեկնածուի` Ռիչարդ Հոգլանդի հաստատումը Սենատի կողմից, քանի որ Հոգլանդը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մերժողական դիրքորոշում էր որդեգրել:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Մարի Յովանովիչի հաստատման հարցով հունիսին կայացած լսումների ժամանակ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ մի շարք սենատորների, այդ թվում` Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բարաք Օբամայի եւ Ռոբերտ Մենենդեսի հարցերին ի պատասխան, դիվանագետը օգտագործել էր, մասնավորապես, հայերեն «Մեծ եղեռն» տերմինը, սակայն խուսափել էր «Հայոց ցեղասպանություն» տերմինը գործածելուց: