2002 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի կողմից Մարդու իրավունքների կոնվենցիան վավերացնելուց հետո մինչեւ 2008 թվականը Հայաստանի քաղաքացիները Եվրոպական դատարան են ներկայացրել 1500-ից ավելի գանգատ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Գեղամյանը:
«Կոնվենցիան վավերացնելուց հետո Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացվել է ավելի քան 1000 գանգատ` մինչեւ 2007 թվականը, 2007 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացվել է 597 գանգատ», - նշեց Գեղամյանը:
Անցած շաբաթավերջին «Ֆեմիդա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացված սեմինարի մասնակից փաստաբանները պնդում էին, որ պետք է նյութական պատասխանատվության ենթարկել կամ այլ պատժամիջոցներ կիրառել այն դատավորների նկատմամբ, որոնց կայացրած վճիռների մեջ հետագայում իրավախախտումներ են հայտնաբերում Եվրոպական դատարանում: Նրանք վկայակոչեցին կոնկրետ օրինակներ` կապված այն գործերի հետ, որոնք Եվրոպական դատարան են հասել Հայաստանի դատավորների` օրենքը շրջանցելու, Եվրոպական կոնվենցիայի դրույթներին չտիրապետելու, ինչպես նաեւ կամայական որոշումներ կայացնելու հետեւանքով:
Եվրոպական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը շեշտեց, որ Եվրոդատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման:
«Ա1+»-ին լիցենզիայի տրամադրումը մերժվել է չպատճառաբանված որոշումներով: Այսինքն, «Ա1+»-ը պետք է նոր մրցույթի մասնակցի», - ասաց Գյուլումյանը` անդրադառնալով այս տարվա հունիսին Եվրոպական դատարանի կայացրած վճռին, համաձայն որի` «Ա1+» անկախ հեռուստաընկերության եթերազրկումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:
«Ա1+»-ի դիմումը Եվրոպական դատարան ներկայացրած փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը պնդեց, թե Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում վերջին լրացումը, ըստ որի` մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն անցկացվելու, կատարվել է հենց «Ա1+»-ի մասնակցությամբ հեռուստակապուղիների մրցույթը բացառելու մտադրությամբ. - «Իրենք էլ օրենքը փոխեցին, ասացին` էլ մրցույթ չունենք անցկացնելու»:
Այդուհանդերձ, Ալվինա Գյուլումյանի խոսքերով, Հայաստանի կառավարությունը ստանձնել է որոշակի պարտավորություններ` դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, ուստի ստիպված է կատարել Եվրոպական դատարանի որոշումները:
«Ուրիշ ելք չկա` եթե մենք միացել ենք այս կառույցին, եթե մենք որոշակի պարտավորություններ ենք ստանձնել, ուրեմն` պետք է կատարենք: Եթե Թուրքիայի նման պետությունը, ի վերջո, ստիպված էր կատարել [Կիպրոսի հույների հայցով Եվրոպական դատարանի կայացրած վճիռը]` մենք կկատարենք, եթե Ռուսաստանը Իլյաշկոյի գործով ի վերջո ստիպված էր կատարել` մենք էլ կկատարենք», - հայտարարեց Եվրոպական դատարանի անդամը:
Անուշ Մարտիրոսյան