Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին Փարիզից հեռախոսով փոխանցեց, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Մոնիտորինգի հանձնաժողովին թիվ 1620 բանաձեւի կատարման վերաբերյալ ներկայացրել է ոչ թե զեկույց, այլ բանավոր հաղորդագրություն:
«Բանավոր հաղորդագրության մեջ նա ներկայացրեց իր գնահատականը իրավիճակի, ներկայացրեց նաեւ իր վերջին հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության հետ, մասնավորապես` թե ինչ ընթացքում են գտնվում քրեական գործերը. ներկայացրեց, որ այս պահին նախաքննությունը ավարտված է բոլոր գործերով: Նշեց, որ կան հարցեր, որոնք դեռեւս պահանջում են լրացուցիչ ուսումնասիրություն իր կողմից եւ խորհրդարանական վեհաժողովի կողմից լրացուցիչ անդրադարձ այդ հարցերին», - ասաց Դավիթ Հարությունյանը:
Հայաստանյան իրավիճակի Համմարբերգի գնահատականը, Հարությունյանի փոխանցմամբ, հետեւյալն է. - «Թեեւ առաջընթաց կա, բայց ակնկալվում են հետագա քայլեր, հետագա լուրջ քայլեր»:
Դավիթ Հարությունյանը նաեւ ասաց, որ այս ամսվա վերջին մեկնարկելիք ԵԽԽՎ-ի լիագումար նիստում Հայաստանին վերաբերող հարց չի քննարկվելու. - «Սակայն լիագումար նիստի ընթացքում Մոնիտորինգի հանձնաժողովը իր նիստում անդրադարձ կատարելու է Հայաստանում տիրող իրավիճակին եւ ընդունելու է դրա հետ կապված հայտարարություն»:
Ավելի ուշ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի մամուլի խոսնակ Ստեֆանո Մոնտանարին «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Մոնիտորինգի հանձնաժողովում Թոմաս Համմարբերգի զեկույցն ի սկզբանե նախատեսված չէր, եւ վերջինս երեկ հրավիրվել էր «ոչ պաշտոնական քննարկման ընթացքում համառոտ հաղորդում ներկայացնելու իրավիճակի մասին, թե ինչ կոնկրետ քայլեր են արվել Հայաստանում բանաձեւի պահանջների կատարման առնչությամբ»:
Կարինե Քալանթարյան