Մատչելիության հղումներ

Հրդեհի պատճառով փակ է Ֆրանսիան Մեծ Բրիտանիայի հետ կապող թունելը


Արդեն երկրորդ օրն է, ինչ Ֆրանսիան Մեծ Բրիտանիայի հետ կապող ստորջրյա թունելը չի գործում հրդեհի պատճառով:

Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Դոմինիկ Բյուսերոն հայտնել է, որ հրշեջներին հաջողվել է տեղայնացնել կրակը, սակայն այն դեռեւս ամբողջովին մարված չէ:

Հրդեհը բռնկվել է երեկ թունելով անցնող ապրանքատար գնացքի վրա, ապա տարածվել թունելում: Ըստ հաղորդագրությունների` հրդեհի հետեւանքով թեթեւ վնասվածքներ է ստացել 14 մարդ:

Ներկայումս քննություն է ընթանում տեղի ունեցածի պատճառները պարզելու նպատակով:

Լամանշի նեղուցը հատող թունելով «Եվրոսթար» ուղեւորատար գնացքը Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա եւ հակառակ ուղղությամբ տեղափոխում է օրական շուրջ 26 հազար մարդու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG