Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին այսօր առավոտյան Սոչիում հայտարարել էր, թե իրենք ցանկանում են միանալ Ռուսաստանին: Ավելի ուշ, սակայն, նա ասել է, թե լրագրողները սխալ են մեկնաբանել իր խոսքերը:
Կոկոյտին առավոտյան ասել էր, որ Հարավային Օսիան ակնկալում է միավորվել Հյուսիսային Օսիայի եւ դրանով իսկ նաեւ Ռուսաստանի հետ` «միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»:
Ավելի ուշ, նշելով, թե լրագրողները սխալ են մեկնաբանել իր խոսքերը, նա հայտարարել է, որ Հարավային Օսիան երբեք չի հրաժարվի իր անկախությունից:
Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Հարավային Օսիայի եւ Վրաստան մեկ այլ անջատողական տարածաշրջանի` Աբխազիայի անկախությունը: