Վենեսուելայում վայրէջք են կատարել ռուսական երկու Տու-160 հեռահար ռմբակոծիչներ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռմբակոծիչները Վենեսուելա են մեկնել վարժանքների համար եւ վերադառնալուց առաջ վարժական թռիչքներ են իրականացնելու չեզոք ջրերի վրայով:
Ռուսաստանի ռազմաօդային ուժերի խոսնակ Ալեքսանդր Դրոբիշեւսկին հայտնել է, որ մինչեւ վայրէջքը ռմբակոծիչներին ուղեկցել են ՆԱՏՕ-ի ռազմական օդանավերը:
Ռուսաստանի օդուժի խոսնակի հավաստմամբ` օդանավերի վրա ներկայումս զենք չկա:
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, հայտարարելով ռմբակոծիչների ժամանման մասին, առաքելությունը որակել է որպես ԱՄՆ-ի ազդեցությունը հակակշռելուն ուղղված քայլ:
Չավեսը, ով սատարում էր Վրաստանի հետ պատերազմում Ռուսաստանի գործողությունները, հայտնել է նաեւ, որ Վենեսուելան մտադիր է ռուսական սուզանավեր գնել եւ Ռուսաստանի հետ աշխատում է հակաօդային պաշտպանության համակարգ, այդ թվում` ռադար եւ հեռահար հրթիռներ տեղակայելու ուղղությամբ: