Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը Հարավային Օսիայում եւ Աբխազիայում կմնան «երկար ժամանակ»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել է, որ ռուսական զորքերը Հարավային Օսիայում եւ Աբխազիայում կմնան «երկար ժամանակ»:

Արտգործնախարարի պնդմամբ, Ռուսաստանի ռազմական ներկայությունը անհրաժեշտ է` կանխելու համար երկու տարածաշրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու Վրաստանի հնարավոր փորձերը:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, իր հերթին, հայտնել է, որ Հարավային Օսիայում եւ Աբխազիայում կտեղաբաշխվեն 3.800-ական ռուսաստանցի զինծառայողներ:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հայտարարել է, որ ռուսական զորքերը մեկ ամսվա ընթացքում դուրս կբերվեն Վրաստանից, սակայն ոչ Հարավային Օսիայից եւ Աբխազիայից:

Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Իսկ այսօր Ռուսաստանի արտգործնախարարը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի իր պաշտոնակիցների հետ հանդիպումից հետո հայտարարել է. - «Մենք նոտաներ փոխանակեցինք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG