ԵԱՀԿ-ի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, օգոստոսին տեղի ունեցած վրաց - ռուսական բախումներից հետո առաջին անգամ կազմակերպության ռազմական դիտորդական առաքելության մի խումբ սպաներ այսօրվանից սկսել են պարեկություն իրականացնել Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալիից 4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կարալետի - Մերգեւեկեսի ճանապարհին:
«ԵԱՀԿ-ի եւ մեր միջազգային գործընկերների համար շատ կարեւոր էր մուտք գործել այդ տարածք, եւ մենք ողջունում ենք դիտորդական առաքելությունը», - ասել է Վրաստանում ԵԱՀԿ-ի գրասենյակի ղեկավար, ֆինլանդացի դեսպան Թեհրի Հակալան եւ հավելել. - «Օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո ԵԱՀԿ-ն եւ կազմակերպության ֆիննական նախագահությունը ակտիվ միջոցներ է ձեռնարկում կողմերի միջեւ առկա լարվածությունը թուլացնելու համար»:
ԵԱՀԿ-ի հաղորդագրությունում նշվում է, որ օգոստոսի 19-ին որոշվել է Վրաստան գործուղել 20 դիտորդ-սպա եւ նրանց թիվը առաջիկայում հասցնել 100-ի: Դիտորդների թիմում ընդգրկված են ԵԱՀԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչները: Ռազմական բախումներին նախորդող շրջանում ԵԱՀԿ-ն Վրաստանում ուներ ընդամենը 8 դիտորդ-սպա:
«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Եվրամիության արտգործնախարարները Ֆրանսիայում՝ Ավինյոն քաղաքում գումարել են երկօրյա ժողով, որի ընթացքում քննարկում են Վրաստան քաղաքացիական դիտորդական առաքելություն գործուղելու հարցը:
Ենթադրվում է, որ նախնական շրջանում շուրջ 200 դիտորդ կմեկնի Վրաստան: Հավանաբար, դա տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Մոսկվա կատարելիք այցից մեկ շաբաթ անց:
«Ռոյթերզ»-ը նշում է, որ Ռուսաստանը եւ Վրաստանը Ֆրանսիայի միջնորդությամբ հաշտություն էին կնքելու, սակայն ռուսները խախտել են Արեւմուտքի հետ պայմանավորվածությունը, քանի որ իրենց ստորաբաժանումները չեն հեռացրել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի սահմանների երկայնքով ստեղծած այսպես կոչված «անվտանգության գոտիներից»:
Արմեն Քոլոյան, Պրահա