ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արեւելյան հատվածում:
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` դիտարկման ժամանակ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը ղեկավարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Դիտարկման առաքելությանը ուղեկցել են Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: