Մատչելիության հղումներ

Մոսկովյան սրճարանում պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել` 9 ադրբեջանցի


Մոսկովյան սրճարաններից մեկում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել` 9 ադրբեջանցի:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վկայությամբ` պայթյունը տեղի է ունեցել ժամը 21:30-ի սահմաններում` Գեներալ Բելովի փողոցում գտնվող «Արտիզան» ամառային սրճարանում, որտեղ մի քանի տասնյակ կովկասցիներ հոգեհացի արարողության էին մասնակցում:

Զոհվել է Մոսկվայում ժամանակավորապես գրանցված մի ադրբեջանցի, վիրավորվել` 10 մարդ, որոնցից 9-ը, ըստ ադրբեջանական APA գործակալության վերջին տվյալների, նույնպես Ադրբեջանի քաղաքացիներ են:

Պայթուցիկ սարքի հզորությունը եղել է 400 գրամ տրոտիլին համարժեք: Քննությամբ պարզվել է, որ հզորությունը մեծացնելու համար սարքը լցոնված է եղել հեղույսներով եւ մանեկներով:

Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել սպանության եւ ապօրինի զենք-զինամթերքի հոդվածներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG