Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայաստանը չի կարող ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, քանի դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»


«Այսօր մերթընդմերթ հնչում է այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Պատասխանը հստակ է` այն նույն պատճառով, որով ժամանակին չճանաչեց Կոսովոն», - Հայաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների երեկվա հավաքում ասել է ասել է Սերժ Սարգսյանը:

«Ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` Հայաստանը չի կարող ճանաչել նույնանման իրավիճակում գտնվող մեկ այլ կազմավորում, քանի դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», - ելույթում, որի տեքստն այսօր տեղադրվել է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, ասել է Սարգսյանը:

Նախագահը խոսել է նաեւ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի հարաբերությունների մասին:

«Մենք ամեն կերպ զարգացնելու եւ ընդլայնելու ենք Ռուսաստանի հետ երկկողմ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները… Մենք մտադիր ենք ընդլայնել եւ ամրապնդել մեր բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ», - ասել է նա` այդ կերպ ընդգծելով, որ Հայաստանը շարունակելու է իր կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը:

Անդրադառնալով Թուրքիային` Հայաստանի նախագահը ասել է. - «Ընդհանուր առմամբ, կարծում եմ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Թուրքիա - Հայաստան հարաբերությունների մեջ կարելի է որոշակի փոփոխություններ արձանագրել, որի համար սահմանի երկու կողմերում անհրաժեշտ է դրսեւորել քաղաքական կամք եւ հետեւողականություն: Դա լինելու է մեր երկու պետությունների քաղաքական հասունության փորձաքարը»:

Սերժ Սարգսյանի խոսքով` Գյումրի-Կարս երկաթգծի վերաշահագործումը «տեխնիկական առումով հնարավոր է իրականացնել հաշված օրերի ընթացքում»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG