Մատչելիության հղումներ

Թուրքիան պաշտոնապես հաստատեց Աբդուլա Գյուլի Երեւան կատարելիք այցը


Թուրքիան երեկ երեկոյան պաշտոնապես հաստատել է, որ երկրի նախագահ Աբդուլա Գյուլը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 6-ին կայցելի Երեւան` դիտելու Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը:

«Այդ խաղի հետ կապված այցը կարող է ստեղծել տարածաշրջանում բարեկամության նոր մթնոլորտ», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` ասված է Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարությունում: - «Դրանով առաջնորդվելով է նախագահը ընդունել հրավերը»:

«Այդ խաղը կարող է վերացնել ընդհանուր պատմություն ունեցող երկու ժողովուրդների մերձեցմանը խոչընդոտող արգելքները եւ նոր հիմք ստեղծել», - հայտարարում է Թուրքիայի նախագահի գրասենյակը եւ հույս հայտնում, որ այցը «ավելի լավ փոխադարձ հասկացողության հնարավորություն կընձեռի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG