«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում 3,5 տարվա ազատազրկման պատիժն է կրում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության որոշմամբ, այսօր կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը, Արման Բաբաջանյանը երեկ ենթարկվել է լրացուցիչ բժշկական քննության, նրան զննել է Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը:
Ու թեեւ Բաբաջանյանի մոտ հայտնաբերված հիվանդությունների (հետտրավմատիկ էնցեֆալոպատիա, վեգետաանոթային դիստոնիա եւ եզակի սիմպատոադրենալային կրիզներ) բուժումը, պրոֆեսորի եզրակացության համաձայն, հնարավոր է իրականացնել նաեւ քրեակատարողական հիմնարկում, քրեակատարողական վարչությունը, այդուհանդերձ, որոշել է Արման Բաբաջանյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:
Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ երկուշաբթի օրը այցելել է Արման Բաբաջանյանին: «Նա արյան ճնշման տատանման հետ խնդիրներ ունի եւ արյան շրջանառության խանգարում, որը իր մոտ առաջացնում է ցնցումներ», - հայտնել էր Փոստանջյանը:
Աննա Սաղաբալյան