Հայ հեղափոխական դաշնակցության երեկվա արտոնված հանրահավաքը Մատենադարանի մոտ թեեւ նվիրված էր Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 17-րդ տարեդարձին, այդուհանդերձ, ՀՅԴ բյուրոյի անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի ելույթը գրեթե ամբողջությամբ նվիրված էր Ջավախքի հիմնախնդրին, եւ Ջավախքում, նրա խոսքով, կարող է սկսվել «Վրաստանի միասնական ապագայի կերտումը»:
«Հավանաբար, Վրաստանի իշխողները պետք է հասկանային, որ Վրաստանի ծաղկման, զարգացման, բարգավաճման եւ կարգապահ, ստաբիլ, կայուն պետություն լինելու գրավականը կոնֆեդերատիվ Վրաստանն է, եւ, իհարկե, այդ դեպքում Ջավախքի իրավունքները պաշտպանված կլինեին», - իր ելույթում ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, եթե Ջավախքը ինքնավարություն ստանա Վրաստանի կազմում, ապա «նրանից սարսափած, նրանցից պոկվելու ամեն տեսակի փորձ իրականացնող ժողովուրդներն անգամ միգուցե սկսեն մտածել կոնֆեդերատիվ, ընդհանուր Վրաստանում նոր բարգավաճում գտնելու ճանապարհի մասին»:
«Եվ ես հուսով են, որ մեզ համար բարեկամ վրացի ժողովուրդը չի թույլ տա, որ իշխանությունները նորից սայթաքեն ու նորից սխալի ու հանցանքի գնան», - եզրափակեց նա: - «Որովհետեւ մենք Ջավախքի հետ ենք»:
Հովհաննես Շողիկյան