«Դիմորդներից շատերի գիտելիքների մակարդակը չի բավարարում ինձ: Եթե նախկինում կար ոսկե միջինը, որի վրա հիմնվում էինք` հիմա ուսանողները կամ շատ լավն են կամ չափազանց թույլ», - ասաց նա:
Արամ Սիմոնյանի համոզմամբ, բարձր որակի մասնագետներ պատրաստելու համար, մի քանի տարվա ընթացքում պետական համալսարանը պետք է երիտասարդացնի դասախոսական կազմը:
Ուսանողները շատ հաճախ դժգոհում են դասախոսների մատուցած նյութերից, քանի որ դրանց մեծամասնությունը խորհրդային ժամանակաշրջանից մնացած ժառանգություն է: Արամ Սիմոնյանի խոստովանեց, որ դասախոսների ներկայացրած ծրագրերը միայն թղթի վրա են կատարյալ:
«Հեռացվել են դասախոսներ, եւ այդ գործընթացը դեռ շարունակվում է: Հեռացվելու են բոլոր նրանք, ովքեր չեն համապատասխանում մեր պահանջարկին: Համոզված եմ` դատական գործ են հարուցելու», - հավելեց նա:
Սակայն համալսարանում դասախոսներ ազատվում են ոչ միայն տարիքի եւ համապատասխան գիտելիքների պակասի, այլեւ քաղաքական հայացքների համար, ինչպես պնդում են որոշ ընդդիմադիրներ:
Սիմոնյանը հակադարձեց. - «Ոչ ոք քաղաքական հայացների համար չի հեռացվել, հեռացվել են պարբերաբար քարոզչություն կատարելու համար, ինչն անընդունելի է»:
Ռեկտորն անդրադարձավ նաեւ կաշառակերության համար հեռացված դասախոսներին:Նա խոստովանում է, որ բուհում այն կա գրեթե բոլոր ֆակուլտետներում:
«Վերջերս հեռացված դասախոս Կառլեն Մատինյանը բուհի ամենակաշառակեր դասախոսը չէր, բայց դրանցից մեկն էր: Մենք պետք է փորձենք կաշառակերությունը նվազագույնի հասցնել, քանի որ ամբողջովին վերացնել հնարավոր չէ», - ավելացրեց նա:
Լիանա Մնացականյան